Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 
  • «Ես կարողանում եմ տարբերել խոպանչու և գաղթականի դեմքը»

    «Ես կարողանում եմ տարբերել խոպանչու և գաղթականի դեմքը»

    Մամուլի ազգային ակումբում արտագաղթին նվիրված քննարկման ժամանակ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանի իշխանությունները գտնվում են ոչ ադեկվատ վիճակում, չունեն իրենց առաջադրած հարցերի պատասխանները, այդ իսկ պատճառով էլ իրենք իրենց են քննադատում: Ինչ վերաբերում է արտագաղթին, ապա, ըստ Արամ Կարապետյանի, արտագաղթում են ոչ միայն կրթություն չունեցող մարդիկ, որոնք չեն կարողանում աշխատանք գտնել, այլ նաև՝ կրթական բարձր ցենզ ունեցողները, որոնք չեն կարողանում գտնել ինքնադրսևորման ոլորտներ:
  • Մոսկվայում մեկ ոզնին ավելի լավ է սնվում, քան ՀՀ քաղաքացին

    Մոսկվայում մեկ ոզնին ավելի լավ է սնվում, քան ՀՀ քաղաքացին

    Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախաձեռնությամբ, Երևանում մայիսի 15-25-ին իրականացվել է հանրային կարծիքի ուսումնասիրություն: Հարցազրույցներն անցկացվել են հարցվողի տանը` պատահական ընտրությամբ, դեմ առ դեմ հարցման մեթոդով: Այս մասին Մամուլի ազգային ակումբում քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանի սոցիոլոգիական ասոցիացիայի ղեկավար Գևորգ Պողոսյանը:
  • Մենք պարտք ունենք նաև ողջերի նկատմամբ

    Մենք պարտք ունենք նաև ողջերի նկատմամբ

    Մինչ մեր ազատամարտիկները նստացույց էին անում Ազատության հրապարակում հանուն իրենց իրավունքների պաշտպանության, Վրաստանի կառավարությունը վերանայել է հանուն երկրի տարածքային ամբողջականության զոհված հերոսների ընտանիքներին տրվող փոխհատուցման գումարի չափը:
  • ՀՀԿ-ն այլևս «ընդդիմություն» չէ

    ՀՀԿ-ն այլևս «ընդդիմություն» չէ

    Այսօր ԱԺ արտահերթ նիստում շարունակվեց ՎՊ-ի հաշվետվության քննարկումը: Չկար այլևս ՀՀԿ-ականների նախկին էմոցիան, ընդդիմություն-ՀՀԿ-ն: Այս անգամ ամբիոնի մոտ էր կառավարության ներկայացուցիչ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, որը հակադարձում էր ՎՊ-ին:
  • Սպիտակ տան արձագանքը հուսադրող էր

    Սպիտակ տան արձագանքը հուսադրող էր

    Իրանում անցկացվեցին նախագահական ընտրություններ, ընտրվեց նոր նախագահ: Իրանում տեղի ունեցած զարգացումների, ինչպես նաև Հայաստանի վրա դրանց անդրադարձների շուրջ զրուցում ենք իրանագետ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ ԳՈՀԱՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԻ հետ:
  • «Այստեղ մի փոքր դժվար է կյանքը` վճարովի համերգներ կազմակերպելու համար»

    «Այստեղ մի փոքր դժվար է կյանքը` վճարովի համերգներ կազմակերպելու համար»

    «Ամեն ինչ տեղի ունեցավ այնպես, ինչպես ուզում էինք երկուսով` ես և նա: Եսը ես եմ, իսկ նա` հանդիսատեսը»,- այսպես բնորոշեց հայտնի երգիծաբան, հումորիստ Միխայիլ Ժվանեցկին երևանյան իր համերգը:
  • Փոքրիկն անցել է թուրքական սահմանն իր խաղալիքի անձնագրով

    Փոքրիկն անցել է թուրքական սահմանն իր խաղալիքի անձնագրով

    Թուրքիայի Անթալիա քաղաքում 9-ամյա Էմիլի Հարրիսի ծնողները պատահաբար շփոթել են երեխայի անձնագիրը նրա խաղալիքի փաստաթղթերի հետ, որով էլ նա անցել է սահմանը: Այս մասին գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»: Հետաքրքիրն այն է, որ թուրքական սահմնապահները վարդագույն խաղալիքի և երեխայի անձնագրի միջև տարբերություն չեն նկատել: Միայն հետո, երբ արդեն երեխան այդ «կեղծ» փաստաթղթով ուղևորվել է դեպի ստուգման կետ, մայրը սարսափով նկատել է դա և սպասել տհաճ հետևանքների:
  • Թուրքիայի արհմիությունները գործադուլի կոչ են արել

    Թուրքիայի արհմիությունները գործադուլի կոչ են արել

    Թուրքիայի արհմիությունները մեկօրյա համընդհանուր գործադուլի կոչ են արել։ Այդպիսով նրանք իրենց բողոքն են արտահայտում հակակառավարական ցույցերի ընթացքում ոստիկանության կողմից ցուցաբերած դաժան վերաբերմունքի համար։ Երկրի երկու խոշոր արհմիությունները պահանջում են իշխանություններից վերջ դնել ոստիկանական բռնություններին։
  • Չեխիայի վարչապետն այսօր հրաժարական կտա

    Չեխիայի վարչապետն այսօր հրաժարական կտա

    Չեխական ոստիկանության խոշորամասշտաբ օպերացիայից և բարձրաստիճան քաղաքական գործիչների ու չինովնիկների ձերբակալությունից չորս օր հետո Չեխիայի վարչապետ Պ. Նեչասը հրաժարական է տվել։
  • Քեմերոնի և Պուտինի բանակցությունների արդյունքները

    Քեմերոնի և Պուտինի բանակցությունների արդյունքները

    Լոնդոնում կայանալիք Մեծ ութնյակի համաժողովի նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցություններ է անցկացրել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ։ Հիմնական թման սիրիական հակամարտությունն էր։ Երկրների առաջնորդները վստահեցրել են, որ չնայած որոշ տարաձայնություններին, իրենց շատ մոտեցումներ համընկնում են։ Հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում Պուտինը և Քեմերոնը Սիրիյում ընթացող իրադարձություններին տվել են տարբեր գնահատականներ։